XOX ընկերությունը իր 10 ամյակի գործունեության կապակցության սկսել է արտադրել տղամարդկանց ներքնազգեստ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

XOX ՍՊԸ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող ընկերություն է` մասնագիտացված սպառողների լայն շրջանի համար գուլպայի և կիսագուլպայի արտադրության մեջ:

“XOX” ապրանքանիշի տակ թողարկվող արտադրանքը առանձնանում է բարձր որակով, ժամանակակից դիզայնով, բարձ սպառողական որակներով, որոնք ապահովում են արտադրանքի պրակտիկությունն ու հարմարավետությունը կրելու ընթացքում:

Գործարանի ժամանակակից սարքավորումները, որոնք հիմնված են իտալական Լոնատի ֆիրմայի ապարատների վրա, հնարավորություն են տալիս թողարկել ինչպես դասական, այնպես էլ տարբեր գույնային գամմայի էկսկլյուզիվ մոդելներ:

Մենք արտադրում ենք տղամարդկանց, կանացի և մանկական գուլպաների լրիվ տեսականի: 2009թ-ի փետրվարից թողարկեցինք մանկական զուգագուլպայի շարք: Այդ նպատակով ձեռք է բերվել իտալական Tecnopea ապրանքանիշի հատուկ ձևող / կազմավորիչ/ սարքավորում, Exacata ֆիրմայի թաթի կարման ապարատներ և Autotex իտալական ֆիրմայի ռոբոտ-ավտոմատ:

Արտասահմանյան սարքավորումների արդյունավետ կիրառումը և բամբակի ու բրդի բարձրորակ բնական մանրաթելերի, ինչպես նաև եղեգնի նոր տեսակի մանրաթելերի, մերսերացված բամբակի, արևմտյան առաջատար արտադրողներից /Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, Թուրքիա/ մոդալի օգտագործումը, հնարավորություն են տալիս բազմազան և ցանկացած տեսակի մոդելներ ստեղծել` դասականից մինչև բարդ կոմպյուտերային նկարով գուլպաներ:

Պատրաստի արտադրանքի որակի վերահսկողության համակարգի զուգակցումը բարձր որակավորում ունեցող աշխատակազմի աշխատանքի հետ երաշխավորում են կշտամբանքի բացակայությունը ամենապահանջկոտ գնորդների կողմից: Այսօր ՙXOX՚-ը հուսալի գործընկեր է, մեր գործարանի Արտադրանքը ճանաչում է ձեռք բերել սպառողների լայն շրջանում: ՙXOX՚ ՍՊԸ-ի մատակարարումների աշխարհագրությունը ներառում է Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր ռեգիոնները:

Բարեգործություն XOX ընկերության կողմից

Մենք առաջարկում ենք.

  • անհատական մոտեցում հաճախորդներին
  • պատվերների ձևավորում ըստ նախնական հայտի
  • վճարման ցանկացած ձև
  • զեղչերի ճկուն համակարգ
  • ե/գ կոնտեյներներով կամ փոստաբագաժային վագոններով առաքում Ռուսաստանի ցանկացած կետ